Հունվար ամսվանից սկսած հանրությունը քննարկում է ծննդատների գործունեության դադարեցման ազգադավ ծրագիրը: Պոպուլիստ նախարարը փորձեց տարբեր մեթոդներով բնակչությանը բացատրել ,համոզել,պարտադրել,որ ի շահ ծննդկանի և նորածնի է կայացվել այս որոշումը: Փորձեց մի քանի ծախու մասնագետների ներառել այս ծրագրի մեջ, համացանցից(google) հանեց մի քանի տվյալներ,որոնց նույնիսկ չէր տիրապետում,փորձեց վերագրել իբրև մահվան դեպքերը կանխելու համար է,սակայն ապարդյուն:Բոլոր փաստերը խոսում են իր դեմ:Օրինակ իր նշած ոչ մի ծննդատանը մահեր չեն գրանցվել :Կամ ոչ բավարար հագեցվածությունը,ինչին պաասխան շատ մարֆիկ մեծ նվիրումով սկսեցին ելքեր փնտրել ,օգնության ձեռք մեկնել:Օրեր առաջ ես ինքս եղել եմ Տավուշի մարզի մի շարք համայնքներում և ականատես եմ եղել միջգյուղական անմխիթար ճանապարհներին ,ինչպես նաև զրուցել եմ բնակիչների հետ:Օրինակ Բերքաբեր գյուցից Աչաջուր մոտ 15-20 րոպե է տևում,իսկ ահա Բերքաբերից Իջևան մոտ 40 րոպե և անմխիթար ավիրված ճանապարհ:Չեմ խոսում Աճարկուտ,Ծաղկավան,Սարիգյուղ,Վազաշեն,Այգեհովիտ ,Կայանավան ճանապարհների և տևողության մասին: Բայց այս ամենի մասին շատ ենք խոսել :Հիմա ինձ այլ հարց է հուզում:Ծննդօգնության պետական հավաստագրերի յուրաքանչյուրի համար պետությունը փոխհատուցում է մոտ 109 000դրամ:Հիմա եկեք պարզ հաշվարկ անենք ,հունվար և փետրվար ամիսներին յուրաքանչյուր ծննդատանը 10_ ական ծննդալուծում եղած կլինի,օրինակ Աչաջուր ԱԿ- ի ծնդատանը եղել է 12 ծնունդ,10- ը միջին հաշվարկ է: Այսինքն բոլորը միասին 120 ծնունդ: 120 ծնունդի համար 13 080 000 դրամ:Հետաքրքիրը այն է ,որ այդ գումարները այդ ծննդատները չեն ստացել:Հիմա հարց `ու՞ր են այդ գումարները :Ի՞նչու այդ գումարները չեն հասնում հասցեատերերին:Իսկ միգու՞ցե արդեն որպես պարգևավճար մսխվել են:ԱՆ նախարարը արդեն ծննդկաների գումարներն է յուրացնում:
Թորոսյան Աչաջուր Ակ-ի ծննդատունը չի փակվելու ,գործում է և շարունակելու է գործել ,և ընդհանրապես ոչ մի ծննդատուն չի փակվելու:Քո ազգադավ ծրագիրը չի գործելու,հայ ազգը շատանալու է ,բազմանալու է, և միշտ ամուր է կանգնած մնալու է հայկական հողի վրա:Իսկ դու `Արսեն Թորոսյան հրաժարականդ գրի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: